Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Կյանքը ժեստերի լեզվով
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող 3 187 անձ կա։ Նրանցից ոմանք դպրոց չեն գնացել, ոմանք էլ ուսանել են ընդհանուր հանրակրթական դպրոցներում։ Երկար տարիներ է՝ Երևանում գործում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր։ Դպրոցում սովորում է 112 աշակերտ։ Նրանք գրել-կարդալ են սովորում, խոսում ժեստերի լեզվով։ Սակայն լսողության խնդիրներ ունեցող երեխաների խնդիրներն առավելապես սկսվում են դպրոցից հետո, երբ անհրաժեշտ է լինում կա՛մ ուսումը շարունակել, կա՛մ աշխատել, կա՛մ էլ պարզապես ապրել։
-
Իմ երկու Շիրազները
Լուրեր Հայաստանից | CivilNet Օրերս նշվեց հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակը։ Նշվեց լուռ, առանց մասշտաբային միջոցառումների, հիմնականում սոցիալական ցանցերի տարածքում ու Գյումրու հուշատուն-թանգարանում։ Բանաստեղծի նույն՝ 110-ամյակը կնշվի նաև հաջորդ տարի՝ 2025-ին։ Բանն այն է, որ մինչ օրս վիճելի է՝ 1914-ի՞ն է ծնվել նա, թե՝ 1915-ին։ Այս հարցականը պատճառ է դարձել, որ Շիրազը գրի՝ Հայը ծննդյան լոկ մի օր չունի։ Մասնագետները պնդում են, որ Օնիկ Կարապետյանը, նույն ինքը՝ Հովհաննես Շիրազը, իրականում ծնվել է հայոց մեծ ողբերգության տարում՝ 1915 թվականին, պարզապես, որպեսզի կարողանա աշխատանքի մտնել Լենինականի տեքստիլ գործարանում, քույրը եղբոր տարիքը մեկ տարով մեծացված կեղծ անձնագիր է ձեռք բերել։ Իմ մտապատկերում […]
-
Սիրում ես հայրենիքդ, թարմացրո՛ւ Google Earth-դ
Լուրեր Հայաստանից | CivilNet 2024-ի ապրիլի 27, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, Նիկոլ Փաշինյան․ «Երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենք ենթարկում»։ 2019-ի օգոստոսի 5, Ստեփանակերտ, Նիկոլ Փաշինյան․ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եզրակացություն՝ Նիկոլ Փաշինյանը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենթարկեց 2019-ի օգոստոսի 5-ին։ Earth՝ երկիր, Google Earth` «Գուգլ երկիր» հավելվածի որոնման վանդակում թե ծանոթ անունը հավաքես, կտեսնես պապիդ տան վերանորոգված տանիքը․․․ եթե նույնիսկ տանիքը լուծարված է։ Պապս վերևից իր տան տանիքը չի տեսել, եթե նույնիսկ […]
-
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։ *** Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին․ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում […]
-
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
Լուրեր Հայաստանից | CivilNet 2024-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքներն աճել են 42,3 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության տվյալներից։ Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում իրականացվել է 4 294 գործարք՝ անցած տարվա առաջին եռամսյակի 3017 գործարքի փոխարեն։ Գործարքներն աճել են չորս վարչական շրջաններում՝ Ավանում, Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում, Շենգավիթում, մնացած յոթում դրանք նվազել են։ Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի հետ կապված գործարքները Երևանում աճել են 26,3 տոկոսով։ Գործարքները հիմնականում վերաբերել են բնակարաններին, արտադրական ու հասարակական նշանակության շինություններին, ավտոտնակներին։ Այս ամենով հանդերձ Երևանում շարունակվում է բնակարանների գների աճը։ Ըստ Կադաստրի՝ բնակարանի 1 քառակուսի մետրի […]
-
Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել Ադրբեջանում «անարդարացիորեն ձերբակալվածներին»
Լուրեր Հայաստանից | CivilNet ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել «ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացնում է, որ Բլինքենը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա հայտարարության համար, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։ «Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել […]